Ընդհանուր նկարագրություն
Օրավարձով տնակ Վանաձորում | Դիզայներական տնակ DP305
Օրավարձով տնակ Դիլիջանից դեպի Վանաձոր ճանապարհին՝ բնության գրկում հաճելի և առանձնահատուկ հանգիստ անցկացնելու համար։ Բացահայտեք DP305 դիզայներական տնակը, որտեղ ժամանակակից հարմարավետությունը համադրվում է հանգստի ջերմ մթնոլորտի հետ։
Տնակն ունի ջակուզի, խարույկի գոտի, կանաչապատ այգի և անհրաժեշտ բոլոր հարմարությունները՝ ձեր հանգիստն անմոռանալի դարձնելու համար։ Նախատեսված է մինչև 4 անձի համար։
Տնակի հարմարությունները՝
• Տնակ՝ մինչև 4 անձի համար
• Ջակուզի
• Մանղալ
• Հեռուստացույց
• Կանաչապատ և խնամված այգի
• Անհրաժեշտ սպասք
• Խարույկի գոտի
• Wi-Fi
• Վարսահարդարիչ
• Ճոճանակ
• Սեղանի խաղեր
• Կայանատեղի
Ներսում՝
• 1 ննջասենյակ
• 1 ընդարձակ հյուրասենյակ
• 1 սանհանգույց
Առանց գիշերակացի
• Մուտք՝ 14:00
• Ելք՝ 23:00
Գիշերակացով
• Մուտք՝ 14:00
• Ելք՝ հաջորդ օրը՝ 12:00
Ձեր հանգիստը՝ Վանաձորի Թեժ լեռ թաղամասում
DP305 դիզայներական տնակը պարզապես հանգստի վայր չէ։ Այն միջավայր է, որտեղ կարող եք կտրվել առօրյա հօգսերից, վայելել ջակուզիի հաճույքը, երեկոն անցկացնել խարույկի շուրջ և վերալիցքավորվել բնության խաղաղ մթնոլորտում։
Մի վայր, որտեղ հանգիստը զգացվում է յուրաքանչյուր մանրուքում։